Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կարմիր հիմնագույնի վրա պատկերված են կեռիկազարդ չորս շեղանկյուններ, որոնք երկու կողմից ունեն խարսխաձև ելուստներ։ Շեղանկյունիներից երկուսը կապույտ են, երկուը՝ շագանակագույն, որոնց վրա տեղադրված են ութաթերթ վարդակներ և օձագալար նախշեր։ Ազատ տարածքը լրացված է կեռիկազարդ շեղանկյուններով։ Գոտևորում է հինգ զարդագոտի։ Ներքին գոտու կապույտ հիմնագույնի վրա տեղադրված են կեռավոր եռանկյուններ, հաջորդ լայն գոտու վրա պատկերված են թռչնագլուխներ պարունակող շեղանկյուններ, երրորդ և հինգերորդ նեղ գոտիները ժապավենաձև են, լայն գոտիներից մյուսի վրա պատկերված են թռչնագլուխներ պարունակող խոշոր հորինվածքներ։ Երկու կողմից ունի կարճ ծոպեր։ Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  270 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վարանդա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7170 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3176