Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա ներկայացված են ութանկյուն երեք զարդաշրջանակներ։ Կենտրոնի զարդաշրջանակի մուգ կապույտ հիմնագույնի, մյուս երկուսի կանաչ հիմնագույնի վրա ներկայացված են մեկական քառաթերթ երկրաչափական զարդահորինվածքներ, վերջիններիս կենտրոնում քառանկյուն շրջանակի մեջ ամփոփված է ոճավորված օձապատկեր։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Արտաքին գոտու կարմիր հիմնագույնի վրա պատկերված են կլորավուն շրջանակներ, որոնց մեջ սփռված են խաչապատկերներ։ Կենտրոնական գոտու կարմիր հիմնագույնի վրա պատկերված են կապույտ գույնի եռանկյունիներ, որոնց սուրանկյուն գագաթները ելնում են մուգ կապույտ հիմնագույնով զարդագոտուց։ Ներքին գոտին կազմված է զիգզագ գծանախշից։ Լայնություն (սմ)՝  137 Երկարություն (սմ)՝  195 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևան գ. Աչաջուր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  30.09.1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2620 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1116