Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի վառ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են չորս խոշոր կապույտ հիմնագույնով արված բազմանիստ հորինվածքներ, որոնք գեղազարդված են խաչահիմք ուրվագծով արված զարդանախշերով։ Երկայնական և լայնական ուղղությամբ ձգված են կարճ ելուստներ։ Գոտևորված է երեք զարդագոտիներով։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են ատամնավոր եզրանախշով, իսկ կենտրոնինը՝ տարբեր գույների երկրաչափական պատկերներով։ Մի կողմից ավարտվում է կարճ ծոպերով։ Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  315 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վայոց Ձոր-Գողթն գավառ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7294 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3300