Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնի վրա գեղազարդված է սպիտակ գույնով բազմանիստ շրջանակ, որը հարդարված է «կենաց ծառի» նախշերով։ Շրջանակի կենտրոնում պատկերված է մի շեղանկյուն՝ գեղազարդված մանր բուսանախշերով, վարդակներով և «ֆերահան» կոչվող զարդանախշով։ Շեղանկյան երկու կողմերը զարդարված են զույգ խոյեղջյուրներով և մեկական վարդակներով։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնական կարմիր հիմնագույնով եզրագոտին հարդարված է վարդակներով, ներքին նեղ եզրագոտին՝ ծաղկեշղթաներով, նշիկաձև նախշերով, իսկ արտաքինը՝ օձագալար նախշերով։ Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  195 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լիլահան-Մալահեր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  11.02.1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6351 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2858