Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  «Գուհարյան» տիպի վիշապագորգ, հայտնի է «Թալիշ» անունով։ Մուգ շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են այս գորգերին բնորոշ երկու հորինվածքներ։ Դաշտը լրացված է բուսական և կենդանակերպ մանր ոճավորումներով։ Երիզված է չորս զարդագոտիներով և կետանախշ չորս զարդաշրջանակներով։ Լայն գոտին մոխրագույն հիմնագույնով է, «գինու բաժակ» զարդանախշով։ Եզրերը ավարտվում են կարպետագործ նեղ շերտով։ Լայնություն (սմ)՝  148 Երկարություն (սմ)՝  248 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ. Հայտնաբերման ժամանակը՝  28.02.1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7613 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3530