Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մուգ կապույտ հիմնադաշտի վրա տեղադրված են երկու խոշոր ութանկյուններ, որոնք միանում են իրար կենտրոնում։ Յուրաքանչյուրը կրում է ութական երկար կեռիկներ։ Այս զարդաշրջանակների ներսում ամփոփված են կարմիր հիմնագույնով բազմաթերթ մեդալիոններ։ Ութանկյունները իրենց երկայնակի ծայրերում ունեն կեռիկազարդ ելուստներ։ Հիմնադաշտի երկու անկյուններում կան դեղինով և կարմիրով արված նույնատիպ արաբատառ արձանագրություններ։ Բոլորված է երեք զարդագոտիներով։ Կենտրոնականը ունի կապույտ հիմնագույն , իսկ եզրայինները՝ կարմիր, զարդարված են բոլորանախշերով և աստղածաղիկներով։
Լայնություն (սմ)՝ 142Երկարություն (սմ)՝ 270Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՂազախՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 24.12.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3676
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1867