Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կարմիր հիմնագույնի կենտրոնում պատկերված է մեկ խոշոր բեկբեկուն եզրերով վարդակ, որը գեղազարդված է մեծ ու փոքր ծաղկանախշերով։ Ազատ տարածքը լրացված է կենաց ծառի զույգ ոճավորված պատկերներով, իսկ չորս անկյունները վարդակներով։ Գոտևորված է երեք զարդագոտիներով։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են եռաթերթ ծաղկանախշերով, իսկ կենտրոնինը՝ երկրաչափական և բուսական պատկերներով։ Գոտևորված է հատուկ հյուսածո շերտով և երկու կողմից ավարտվում է կարճ ծոպերով։ Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  195 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7251 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3257