Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի կապույտ և շագանակագույն հիմնագույների վրա պատկերված են իրար կցված երեք և կես խոշոր ութանիստեր, որոնք ներսից և դրսից հարդարված են նշիկների խիտ դասավորված շարքերով։ Ութանիստերը լրացված են օձագալար նախշերով և կենդանապատկերներով։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Ներքին գոտին հարդարված է քառաթերթ վարդակներով, արտաքինը՝ մանր շեղանկյուններով, իսկ կենտրոնական գոտու դեղին հիմնագույնի վրա պատկերված են գագաթներով իրար կցված եռանկյուններ։
Լայնություն (սմ)՝ 108Երկարություն (սմ)՝ 274Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՆախիջևանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1930-ական թթ.Հայտնաբերման ժամանակը՝ 06.07.1990թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7824
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3709