Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Յան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են երկու զիգզագաձև ժապավենաշղթաներ, որոնք միանալով միմյանց առաջացրել են չորս խոշոր բազմանիստ հորինվածքներ։ Այս զարդահորինվածքները գեղազարդված են վարդակներով և երկրաչափական պատկերներով։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են «մեխակ» կոչվող եզրանախշով, իսկ կենտրոնինը՝ աստղածաղիկներով և տերևանախշերով։ «Յան» տիպի ուղեգորգ է։ Լայնություն (սմ)՝  100 Երկարություն (սմ)՝  345 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վարանդա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7268 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3274