Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կարմիր հիմնագույնի վրա ձգված են երկու կապույտ հիմնագույնով արված ուղղանկյուն, սեպաձև եզրերով զարդահորինվածքներ, որոնք գեղազարդված են քառաթերթ վարդակներով։ Ազատ տարածքը լրացված է վեց կեռիկազարդ շեղանկյունիներով, վարդակներով և կեռանախշերով։ Գոտևորված է հինգ զարդագոտիներով։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են փոքրիկ ծաղկանախշերով, երկրորդ և չորրորդ գոտիները՝ «ատամնավոր» եզրանախշով, իսկ կենտրոնինը՝ իրար կցված գույնզգույն աստղածաղիկներով։ Մի կողմից ունի հյուսածո երիզ, իսկ մյուս կողմից կարճ ծոպեր։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  235 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կոգովիտ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7307 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3313