Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց դարչնագույն հիմնագույնի վրա պատկերված են ութ աստղանախշեր, վերջիններս կատարված են սպիտակ և մուգ շագանակագույն, կարմիր և դարչնագույն, կարմիր և նարնջագույն գույների համադրությամբ։ Աստղանախշի մեջ ամփոփված են միմյանց զուգահեռ պատկերված կեռիկազարդեր։ Դաշտը հագեցված է բազմաթիվ մանր զարդապատկերներով։ Բոլորում է երեք զարդագոտի։ Կենտրոնի գոտու սպիտակ հիմնագույնի վրա պատկերված է տերևի և ըմպանակի զարդանախշը։ Մյուս երկու գոտիները կազմված են ալիքաձև կարմիր գույնի ժապավենից, վերջինս տարածվում է գոտու մուգ շագանակագույն կամ դարչնագույն հիմնագույնի վրա։ Գոտիների միջև ձգվում են սպիտակ և կարմիր գույների հաջորդականությամբ կազմված շրջերիզներ։ Գորգն ունի 3.5 սմ լայնությամբ կարպետագործ մաս։ Լայնություն (սմ)՝  122 Երկարություն (սմ)՝  333 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վայոց ձոր Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  29.03.1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4218/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2419