Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Կապույտ դաշտի վրա գործված են խաչավոր կենտրոնով երեք մեծ, տարբեր գունային լուծումներով հորինվածքներ, որոնց կենտրոնը դեղին, կարմիր, դարչնագույն խաչավոր և կեռավոր շեղանկյունիներ կան, դրանք ևս ամփոփված են խոշոր շեղանկյան մեջ, վերջինիս էլ հաջորդում են եռանկյունիները, կարմիր ու կապույտ՝ սանդուղքատիպ զարդանախշերը: Հորինվածքն ավարտվում է ատամնավոր, բևեռներում՝ ելուստավոր զարդանախշով: Դաշտի ազատ մասերում մանր նախշեր են՝ կենդանիներ, աստղածաղիկներ, սպիտակով շրջանակված ուղղանկյան մեջ՝ գրություն: Գորգի վերնամասում խորանաձև, կարմիր զարդանախշ է: Եզրագոտու և դաշտի եզրի նախշերը նույնն են. Լայն գոտու հիմնական զարդանախշը մուգ շագանակագույնի վրա համաչափ կրկնվող, կապույտ և սպիտակ բազմանկյունիներ շղթա է: Գորգն ունի ոլորուն կարճ ծոպեր:
Խտությունը՝ 26 x 30 հանգույց
Հանգույցի տիպը՝ կրկնակի
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, կարմիր
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, կարմիր
Գույները՝ բնական
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 112Երկարություն (սմ)՝ 180Նյութը՝ ա. հենք՝ բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Նախիջևան-ԱրցախՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 16243