Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Ուղեգորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղեգորգի կապույտ հիմնագույնի վրա ձգվում են իրար կցված վեցանիստ զարդահորինվածքներ (կարմիր, կապույտ, բաց նարնջագույն հիմնագույներով), որոնք գեղազարդված են տերևանախշերով, իրար կցված ութանիստ պատկերներով և փոքրիկ նշաձև նախշերով։ Դաշտի ազատ տարածքը լրացված է փոքրիկ նշաձև նախշերով, ատամնավոր եզրեր ունեցող փոքրիկ շեղանկյունիներով։ Գոտևորված է հինգ զարդագոտիներով։ Ներքին և չորրորդ գոտիները հարդարված են տերևանախշերով, երրորդը և հինգերորդը՝ նշաձև նախշերով, իսկ երկրորդը՝ կեռիկազարդ շեղանկյունիներով և սլաքաձև նախշերով։ Մի կողմից ունի հյուսածո երիզ։ Լայնություն (սմ)՝  105 Երկարություն (սմ)՝  435 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր-Մեղրի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7296 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3302