Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կարմրավուն հիմնագույնի վրա կանոնավոր շարքերով դասավորված են շեղանկյունիներ, որոնք հարդարված են խառը երկրաչափական պատկերներով։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին գոտին հարդարված է օձագալար նախշերով, արտաքինը՝ եռաթերթ «մեխակ» կոչվող նախշով, իսկ կենտրոնինը՝ կաղնու տերևներով և ոճավորված «կենաց ծառի» պատկերներով։ Երկու կողմում ունի նեղ, հյուսածո երիզներ։ Լայնություն (սմ)՝  115 Երկարություն (սմ)՝  230 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Եղեգնաձորի․ շրջ․, գ․ Վարդահովիտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  30.07.1991թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8065/5 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3850