Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են երեք հատ ութանիստ, կարմիր գույնի պատկերներ, որոնց վրա ներկայացված են խոշոր կեռիկներով հարդարված շեղանկյուններ։ Նրանց արանքներում պատկերված են սլաքաձև գծանախշեր։ Այս բոլորը պատկերված է մի ընդհանուր լայն զարդաշրջանակով։ Երիզված է երեք զարդագոտիով՝ եզրայինները կարմիր հիմնագույնով են և մանր տերևանախշերով ծածկված, կենտրոնինը կապույտ հիմնագույնով և զարդանախշված վիշապի ոճավորումներով։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  266 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2854 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1248