Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Գուհարյան վիշապագորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա գեղազարդված են չորս խոշոր քնարաձև հորինվածքներ, որոնց կենտրոնում պատկերված են վեցանկյուն ելուստավոր հորինվածքներ։ Գորգը գոտևորում է երեք զարդագոտի և կետա-զիգզագ ժապավեններ։ Լայն, կապույտ հիմնագույնով գոտին հարդարված է բազմագույն, խոշոր վարդակներով, իսկ արտաքին՝ սպիտակ հիմնագույնով գոտին՝ ծաղկեշղթայով և կեռխաչերով։ Ունի հայատառ արձանագրություն «1906 թ. Հարաթ ար Խուրշուդօվ։ Պատկանում է դասական վիշապագորգերի «Գուհար» տիպին։ Լայնություն (սմ)՝  124 Երկարություն (սմ)՝  272 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ջրաբերդ գ․ Հաթերք Հայտնաբերման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1906թ. Հայտնաբերման ժամանակը՝  25.03.1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6479/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2896