Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև հիմնագույնի վրա պատկերված են երեք խոշոր զարդահորինվածքներ, որոնք իրենցից ներկայացնում են բազմանկյուն շրջանակի շուրջը դասավորված կեռազարդ ելուստներից կազմված պատկերներ։ Զարդահորինվածքների միջև պատկերված են երկուական կենդանիների մեծ պատկերներ, իսկ վերջիններիս ոտքերի արանքում մեկական կենդանիների փոքր պատկերներ։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են աստիճանաձև եզրերով տերևանախշեր՝ «գինու բաժակ» եզրանախշով։ Ներքին և արտաքին գոտիների վրա պատկերված են ալիքաձև նախշեր։ Բնորոշ է Զանգեզուրին։ Լայնություն (սմ)՝  114 Երկարություն (սմ)՝  258 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  31.03.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2798/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1215