Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաժանված է կարմիր, կապույտ և սպիտակ հիմնագույների երեք քառակուսիների, որոնք զարդարված են կեռիկանախշ շեղանկյուններով, վերջիններս իրենց մեջ ամփոփում են փոքրիկ վարդակներ, շեղանկյուններ, ոճավորված մեկ թռչնապատկեր։ Դաշտը բոլորված է երեք զարդագոտիներով։ Կենտրոնի լայն գոտին զարդարված է «գինու բաժակ» եզրանախշով, իսկ մյուս երկու նեղ գոտիները, կարմիր և սպիտակ հիմնագույներով, զարդարված են վարդակների շարքով։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  245 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի գ. Շվանիձոր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20 դ. 1-ին կես Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5747 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2626