Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված է մի վեցանկյուն զարդաշրջանակ, որի եզրագոտու սև հիմնագույնի վրա ամփոփված են ծաղկանախշեր և գծայնացված զարդահորինվածքներ։ Մնացած մասը զբաղեցնում են ծաղկանախշերը և գծայնացված հորինվածքները։ Ունի երեք զարդագոտի, որոնցից կենտրոնական, լայն գոտու շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են գծայնացված ծաղկանախշեր։ Արտաքին և ներքին գոտիների մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են աստղածաղիկներ և գծայնացված զարդահորինվածքներ։ Լայնություն (սմ)՝  135 Երկարություն (սմ)՝  187 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3626 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1817