Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմրավուն հիմնագույնի վրա պատկերված է կապույտ հիմնագույնով երկու կողմից խաչանշաններ ունեցող ութանկյունաձև մի խոշոր պատկեր: Պատկերն ունի չորսական խոշոր կեռիկ և սեպաձև ելուստ: Ներսում ամփոփված է մի ութանկյուն, վերջինիս ներսում՝ ութթևանի մի նախշ, յուրաքանչյուր թևի վրա մեկ աստղածաղիկ: Կենտրոնում կա կեռիկազարդ շեղանկյուն: Դաշտի անկյուններում կան վարդակներ և կեռիկազարդ մանր շեղանկյուններ: Ունի երկու եզրագոտի, որոնցից կապույտ հիմնագույնով ներքինն ավելի լայն է՝ նախշազարդված իրար կցված խոյակներով ու թռչունների սխեմատիկ պատկերներով, արտաքինը՝ շուշանանախշով: Լայնություն (սմ)՝  105 Երկարություն (սմ)՝  178 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ-Գարդման Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  22.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3681 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1872