Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ուղղանկյուն զարդաշրջանակի մեջ ամփոփված է շեղանկյուն գլխիկով սեպաձև ելուստով և աստիճանաձև իջնող կողերով մի ամբողջական զարդահորինվածք, վերջինիս կարմիր հիմնագույնի վրա պատկերված է շեղանկյունատիպ գծանախշ, որի շուրջը ամփոփված են ծաղկանախշեր և աստղածաղիկներ։ Ուղղանկյուն զարդաշրջանակից հատված երկու այլ ուղղանկյուն շրջանակների մուգ շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են 5–ական աստղածաղիկներ։ Գոտևորող լայն զարդագոտու մոխրագույն հիմնագույնի վրա պատկերված են ծաղկանախշեր։
Լայնություն (սմ)՝ 91Երկարություն (սմ)՝ 126Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍեբաստիաՀայտնաբերման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19 դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 10.03.1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
455/2
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-198