Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն զարդաշրջանակի մեջ ամփոփված է շեղանկյուն գլխիկով սեպաձև ելուստով և աստիճանաձև իջնող կողերով մի ամբողջական զարդահորինվածք, վերջինիս կարմիր հիմնագույնի վրա պատկերված է շեղանկյունատիպ գծանախշ, որի շուրջը ամփոփված են ծաղկանախշեր և աստղածաղիկներ։ Ուղղանկյուն զարդաշրջանակից հատված երկու այլ ուղղանկյուն շրջանակների մուգ շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են 5–ական աստղածաղիկներ։ Գոտևորող լայն զարդագոտու մոխրագույն հիմնագույնի վրա պատկերված են ծաղկանախշեր։ Լայնություն (սմ)՝  91 Երկարություն (սմ)՝  126 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սեբաստիա Հայտնաբերման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19 դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  10.03.1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  455/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-198