Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնադաշտի վրա պատկերված են շեղանկյուն երեք զարդաշրջանակներ։ Ներքին կեռիկանախշ շեղանկյունիներից երկուսը շագակագույն հիմնագույնի վրա չորս անկյուններից դեպի կենտրոն տարածվում են կեռիկներից կազմված կապույտ գույնի ծառանման հորինվածքներ, իսկ կենտրոնում ութանկյան մեջ ամփոփված կեռիկանախշ շեղանկյուն պատկեր է։ Կենտրոնի ներքին շեղնկյան մեջ տարածվում է վեցանկյունատիպ կանաչ գույնի երկրաչափական հորինվածքը։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Լայնություն (սմ)՝  108 Երկարություն (սմ)՝  150 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բայբուրդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ 1904թ. Հայտնաբերման ժամանակը՝  18.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3425/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1620