Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց շագանակագույն հիմնագույնի վրա կան 3 խոշոր ութանկյուններ՝ երկուսը մուգ կապույտ , մեջտեղինը՝ բաց կապույտ։ Այս պատկերները ամփոփում են կեռիկազարդ երկրաչափական պատկերներ, մանր եռանկյուններ և աստիճանավոր եզրերով մեկական շեղանկյուն՝ կենտրոնում։ Երկու եզրերով երկարությամբ ձգվում են աստղածաղիկներ ու մանր վարդակների մեջընդմեջ դասավորված մեկական շարքեր։ Երեք շրջագոտիներից առաջինը բաց կապույտ հիմնագույնի վրա նախշված է խաչաձև դասավորված մանր քառակուսիներով և այլ նախշերով։ Նույն կերպ նաև արտաքին շրջագոտին, իսկ մեջտեղինը սպիտակավուն հիմնագույնով՝ կեռիկազարդ քառակուսիներով։ Լայնություն (սմ)՝  109 Երկարություն (սմ)՝  160 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Դերբենդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19–րդ դ. կեսեր Հայտնաբերման ժամանակը՝  18.11.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3425 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1620