Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնով ուղեգորգը բաղկացած է երկու կտորից։ Երկայնակի պատկերված են յոթ ուղղանկյուն շրջանակներ ատամնավոր եզրերով, որոնց մեջ ամփոփված են կեռազարդ եզրերով ութանկյուններ, որոնց մեջ պատկերված են բարդ հորինվածքներ։ Ուղղանկյունների չորս անկյուններում պատկերված են կեռազարդ քառակուսիներ։ Ունի հինգ զարդագոտի։ Ներքին բարակ զարդագոտու վրա պատկերված է ծաղկազարդ ոլորանախշ։ Մնացած գոտիները ծածկված են բուսական բարդ զարդանախշերով։ Լայնություն (սմ)՝  ա) 177, բ) 135 Երկարություն (սմ)՝  ա) 100, բ) 100 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սեբաստիա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  04.11.1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  218/3 ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Գ-128