Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն հիմնադաշտի կենտրոնում տեղադրված է հատված անկյուններով մի խոշոր զարդաշրջանակ, որն ունի բաց կարմիր հիմնագույն։ Նրա կենտրոնում սպիտակ հիմնագույնի վրա մեդալիոն է, որից բարձրանում են ութ դարչնագույն, կեռիկազարդ ելուստներ։ Զարդաշրջանակի երկու կողմերից, երկայնակի բարձրանում են երկու սակրաձև ելուստներ, որոնք իրենց մեջ ամփոփում են «կենաց ծառի» խիստ ոճավորում։ Այս ելուստները երկու կողմից շրջապատված են սպիտակ հիմնագույնով երկու զարդաժապավեններով, որոնք պարունակում են բարդ զարդահորինվածքներ։ Ունի երեք զարդագոտի։ Լայնություն (սմ)՝  161 Երկարություն (սմ)՝  230 Նյութը՝  բուրդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3700 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1891