Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գորգադաշտը հարդարված է զարդաշրջանակներով, որոնք ունեն աստիճանաձև եզրեր և կեռանախշեր: Յուրաքանչյուր զարդաշրջանակի կենտրոնում կան փոքրիկ շեղանկյուններ, որոնց չորս կողմում խոյանախշեր են: Զարդաշրջանակները դասավորված են այնպես, որ գորգի կենտրոնում ստեղծել են բազմագույն փոքրիկ ծաղիկներով շեղանկյուններ: Ունի երեք եզրագոտի. ներքին գոտին լայնական ուղղությամբ հարդարված է խոյաձև զարդանախշերով, երկայնական ուղղությամբ՝ շուշանանախշերով, արտաքին գոտին հարդարված է «Տ»-աձև նախշերով, կենտրոնական գոտին՝ համեմատաբար լայնացող իրար հաջորդող աստիճանաձև եզրեր ունեցող շեղանկյուններով և եռանկյունաձև զարդանախշերով:
Լայնություն (սմ)՝ 122Երկարություն (սմ)՝ 285Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Գարդման, ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ․ սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 5․10․1983թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4591
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2517