Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույնով դաշտի վրա երեք խոշոր շեղանկյուն ուրվագծով հորինվածքներ են, որոնցից երկուսը դեպի ներս ուղղված սուր ելուստներով պատկերներ են՝ կենտրոնում խաչի ուրվագծով շեղանկյունների շարքերով: Կենտրոնի հորինվածքն ունի սանդղաձև եզրեր և նույն ուրվագիծը կրկնող կեռազարդ պատկեր: Կենտրոնում հատած շեղանկյունի է՝ խաչանման պատկերով: Դաշտը լրացված է կեռավոր եռանկյունաձև պատկերներով և ծաղկանախշերով: Ունի հինգ եզրագոտի։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  208 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ–Սևանի ավազան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2941 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1327