Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց կապույտ հիմնագույնի վրա պատկերված է մի մեծ վեցանկյուն շրջանակ,որը զարդարում են հինգ մեծ մեդալիոններ, վերջիններս բնորոշ են «Լամպա-Ղարաբաղ» տիպի գորգերին: Վեցանկյուն շրջանակը մուգ կապույտ հիմնագույնով է, իսկ մեդալիոնները կրկնվում են կարմիր-դեղին հաջորդականությամբ: Մեդալիոնների կենտրոնում պատկերված է շեղանկյուն, որից դուրս են գալիս բողբոջանման ելուստներ և բուսանախշեր: Գորգի վրա կա հայատառ արձանագրություն. «1913թ., ՏՈՐ....»: Ունի երեք եզրագոտի, որոնցից սև հիմնագույնով կենտրոնի լայնը հարդարված է ծաղկանախշերով և «Տ»-աձև նախշերով, նեղ գոտիները կարմիր հիմնագույնով են՝ հարդարված բուսանախշերով: Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  398 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913թ․ Հայտնաբերման ժամանակը՝  24․12․1981թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3573 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1764