Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կարմիր հիմնագույնի վրա՝ կենտրոնում, պատկերված է կանաչ մակերեսով ութանկյուն մեդալիոն, իսկ երկու կողմում կապույտ գույնի բազմանկյուն մեկական զարդաշրջանակներ: Դաշտը լրացված է բուսանախշերով, աստիճանաձև եզրերով բազմանկյուններով և կենդանիների վեց պատկերով, որոնք պատկերված են գորգի լայնական ուղղությամբ մեկ շարքի վրա: Ունի երեք եզրագոտի. կենտրոնական գոտու սպիտակ հիմնագույնիի վրա պատկերված են ուղիղ գծիկներով միմյանց կապված ուղղանկյուն շրջանակներ և աստղանախշեր, ներքին և արտաքին գոտիների վրա ալիքաձև նախշեր են՝ կարմիր-կանաչ գույների հաջորդականությամբ: Լայնություն (սմ)՝  159 Երկարություն (սմ)՝  230 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազն Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյանի շրջան, գ․ Հայկավան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ․ սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  14․02․1981թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2713/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1164