Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույնով դաշտը հարդարված է երկար ձգվող կեռիկազարդ վարդակներով՝ կարմիր հիմնագույնով: Սրա ներսը հարդարված է երեք բազմանկյունով, որոնցից երկուսի ներսում մեկական խոշոր աստղածաղիկ կա, մյուսի ներսում՝ կեռիկազարդ շեղանկյուն: Դաշտի չորս անկյունում մեկական ուղղանկյուններ կան: Ունի երեք եզրագոտի. ներքին և արտաքին գոտիները հարդարված են իրար կցված «Տ»-աձև նախշերով, կենտրոնինը՝ իրար կցված խոշոր աստղածաղիկներով, որոնց արանքներում երկրաչափական պատկերներ են: Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  258 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի- Սիսիան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ․ սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24․12․1981թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3675 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1866