Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնով դաշտը հարդարված է երեք վահանաձև զարդահորինվածքներով, վերջիններս ունեն սպիտակ եզրագծեր: Այս հորինվածքներն իրենց մեջ ամփոփում են կեռանախշերով շրջապատված քառակուսիներ: Դաշտի ազատ տարածքը լրացված է փոքրիկ վարդակներով, օձագալար նախշերով և կենաց ծառի պատկերներով: Ունի երեք եզրագոտի. կենտրոնի լայն գոտին շագանակագույն հիմնագույնով է՝ հարդաված կենաց ծառի պատկերներով, աստիճանաձև եզրեր ունեցող եռանկյունատիպ նախշերով: Ներքին և արտաքին գոտիներն ունեն դեղին հիմնագույն՝ հարդարված փոքրիկ քառակուսիներով: Լայնություն (սմ)՝  128 Երկարություն (սմ)՝  335 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կաղզվան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դ․ վերջ Հայտնաբերման ժամանակը՝  27․12․1984թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5899/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2738