Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կարմիր հիմնագույնով դաշտի կենտրոնում խոշոր քառակուսաձև զարդահորինվածք է, որն իր մեջ պարունակում է խոյեղջյուր, կեռիկազարդ հորինվածքներ և աստղանախշեր: Դաշտի ազատ տարածքը հարդարված է կեռիկազարդ ուղղանկյուններով, որոնցից չորսը ծածկված են աստղաձև նախշերով: Երիզված է մեկ լայն, երկու նեղ գոտիներով, վերջիններս բաց նարնջագույն են՝ վանդականախշ: Լայն գոտին ծածկված է խոշոր, ուղղանկյուն շրջանակներով, որոնք հարդարված են կեռիկազարդ շեղանկյուններով և այլ պատկերներով: Լայնություն (սմ)՝  180 Երկարություն (սմ)՝  265 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բարձր Հայք, Վանանդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ․ վերջ Հայտնաբերման ժամանակը՝  30․06․1987թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/22 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067