Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույնի վրա պատկերված են երկու խոշոր քառակուսի կարմիր հարթություններ՝ եզրերին մեկական ելուստներով: Կենտրոնում աստղաձև զարդանախշեր են՝ հարդարված թռչնագլուխներով: Հարթությունների վրա կան չորսական զարդանախշեր: Ունի մեկ լայն եզրագոտի՝ հարդարված գինու բաժակ նախշով: Այս գոտին երիզված է իրար մեջ մխրճված սլաքաձև գծանախշերով և խաչաձև զարդանախշերով: Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  225 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ (Ֆահրալու) Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ․ սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21․05․1981թ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2880 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1268