Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնագույնի վրա պատկերված է խոշոր քառակուսի զարդահորինվածք, այն արտաքին կողմից երիզված է կեռանախշերով։ Այս զարդաշրջանակը իր մեջ ամփոփում է համակենտրոն քառակուսիներ, իսկ դրանց կենտրոնում՝ խաչահիմք վարդակ։ Դաշտը լրացված է վարդակներով, կեռանախշ շեղանկյուններով ու եռանկյունիներով, աստղանախշերով։ Մի կողմից կա խորանին նմանվող զարդանախշ։ Ունի երեք եզրագոտի։ Ներքին և արտաքին կողմից անցնում են սղոցատիպ նախշերից կազմված ժապավեններ։ Կենտրոնի՝ լայն գոտին զարդարված է միևնույն առանցքից սկիզբ առնող զույգ թռչնագլուխներով, ներքին և արտաքին գոտիները՝ գալարանախշերով։
Լայնություն (սմ)՝ 130Երկարություն (սմ)՝ 195Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԳարդմանՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ․ սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 25․12․1987թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7258
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3264