Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեք խոշոր շեղանկյուն զարդահորինվածքներ, որոնք իրենց մեջ ամփոփում են «Ջրաբերդ» տիպին բնորոշ վարդակներ։ Ազատ տարածքը լրացված է մեծ ու փոքր վարդակներով, երկրաչափական պատկերներով։ Ունի երեք զարդագոտիներ։ Ներքին և արտաքին եզրագոտիները հարդարված են «օձագալար» եզրանախշերով, իսկ կենտրոնինը՝ գեղազարդված է տարբեր գույների կաղնու տերևներով։ Դաշտի վրա կա հայատառ արձանագրություն՝ «1917թ․ մ ա ն ի շ ա կ» Լայնություն (սմ)՝  132 Երկարություն (սմ)՝  230 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ավ․ Նոյեմբերյան Հայտնաբերման վայրը՝  Ավ․ Նոյեմբերյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1917թ․ Հայտնաբերման ժամանակը՝  23․06․1988թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7082/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3108