Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ գորգադաշտի վրա պատկերված է լայնակի կողմերում ուղղանկյունաձև հանվածքներով կարմիր հիմնագույնով բազմանիստ՝ հարդարված կենտրոնում պատկերված կապույտ հիմնագույնով հանդիպակաց եռանկյունաձև ելուստներով ուղղանկյունաձև շրջանակով, որն իր մեջ պարունակում է խաչահիմք հորինվածքներ: Դաշտը հարդարված է մանր վարդակներով, չորսական քառակուսիներից կազմված շեղանկյունաձև շրջանակներով, ուղղանկյունաձև հանվածքներում՝ մեկական կեռանախշ հորինվածքներով: Երկայնակի կողմերով ձգվում են կենաց ծառերի պատկերներ: Ունի 3 եզրագոտի։ Լայնություն (սմ)՝  155 Երկարություն (սմ)՝  210 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազան (Սոդք) Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3726 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1917