Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ և մուգ շագանակագույն գույների խառնուրդով հիմնագույնի վրա պատկերված են չորս զարդաշրջանակներ ՝ կարմիր հիմնագույնով։ Զարդաշրջանակների մեջ՝ կենտրոնում պատկերված է քառանկյուն շրջանակ, որի երկու կողմերից դուրս են գալիս դեղին գույնի սլաքաձև ելուստներ։ Քառանկյան մեջ ամփոփված է ութթերթանի՝ սպիտակ, կարմիր գույնի թերթերով ծաղկանախշ։ Զարդաշրջանակների թևային մասերում և գորգադաշտի վրա միմյանց զուգահեռ պատկերված են վարդակներ։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին գոտու վրա պատկերված է պարույրանախշ։ Կենտրոնական գոտու դարչնագույն ֆոնի վրա և արտաքին գոտու կարմիր ֆոնի վրա պատկերված են աստղածաղիկներ։ Լայնություն (սմ)՝  101 Երկարություն (սմ)՝  159 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Սևանի ավազն Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ․ սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  12․01․1983թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4117/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2391