Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր դաշտի վրա պատկերված է չորս ութանիստ շրջանակ, որոնց մեջ ամփոփված են աստիճանաձև եզրերով կեռիկազարդ երկրաչափական հորինվածքներ՝ հարդարված կենտրոնում՝ մեկական աստղածաղկով: Դաշտի եզրերը զարդանախշված են շուշաննախշերով: Ունի երեք եզրագոտի. արտաքինը հարդարված է կարմիր-կապույտ շուշանանախշերով, ներքինը՝ քառանիստերի մեջ ամփոփված երկրաչափական պատկերներով, կենտրոնական սպիտակ հիմնագույնով գոտին՝ խոյագլուխ զարդանախշերով և չորս սլաքաձև զարդանախշից կազմված հորինվածքներով: Լայնություն (սմ)՝  127 Երկարություն (սմ)՝  235 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալաշկերտ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  28.10.1982թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5526/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2384