Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի մուգ շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են երեք խոշոր բազմանիստ վարդյակներ, որոնք գեղազարդված են ոճավորված կենաց ծառի պատկերներով, բուսանախշերով և խառը երկրաչափական պատկերներով։ Վարդյակները միմյանցից բաժանված են զույգ, խոշոր թռչնապատկերներով։ Դաշտի ազատ տարածքը լրացված է բուսանախշերով, երկրաչափական և կենդանական պատկերներով։ Գորգը գոտևորված է երեք զարդագոտիներով։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  260 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ–Վարանդա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  30.07.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/33 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067