Գորգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի վրա պատկերված է գագաթներին ելուստներ ունեցող երեք ուղղանկյունաձև հորինվածք՝ հարդարված «խոյեղջյուր» զարդանախշերով: Ազատ տարածքը լրացված է կեռիկազարդ շեղանկյուններով, երկրաչափական այլ պատկերներով: Ունի երկու զարդագոտի. լայն գոտին հարդարված է «գինու բաժակ» կոչվող զարդանախշով, նեղը՝ զիգզագաձև գծանախշերով: Արտատպություն J. Iten-Maritz «Enzyklopadie des Orientteppichs» գրքից, Ցյուրիխ, 1977, էջ 39։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  6.5*7.8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5272/65 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-230