Գորգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Սլայդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնով գորգադաշտը հարդարված է երեք քառանկյուն զարդաշրջանակով, որոնք երկու կողմից խոյաձև նախշերով սուր ելուստներ ունեն: Զարդաշրջանակների կենտրոնում կան չորս կողմ տարածված խոյանախշեր: Մեծ զարդաշրջանակների միջև ընկած հատվածում դաշտը լրացված է չորս շեղանկյուն, կեռանախշ եզրերով զարդաշրջանակներով: Ունի չորս եզրագոտի. ներքինն ունի սպիտակ հիմնագույն՝ հարդարված ծառ հիշեցնող փոքրիկ պատկերներով, հաջորդն ու արտաքինը՝ շեղ դասավորված տերևանախշերով, իսկ լայն գոտին՝ գինու բաժակ զարդանախշով: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  3*4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4854/382 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-346