Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Սլայդ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սրճագույն հիմնագույնով գորգադաշտը հարդարված է կարմիր հիմնագույն ունեցող քառաթև հորինվածքներով, որոնց կենտրոնում կեռազարդ եզրերով զարդաշրջանակներ կան: Հորիզոնական թևերին կան վարդակներ և կեռանախշ եզրերով հորինվածքներ: Գորգադաշտի մնացած հատվածները լրացված են սլաքաձև գլուխներով իրար ուղղված, մի կողմում՝ նեղ գունաշերտերով ելուստներ ունեցող պատկերներով և շրջանակներով: Ունի մեկ լայն եզրագոտի՝ հարդարված դեղնավուն, իրար կցված շեղանկյուն հորինվածքների շարքով:
Նյութը՝ լուսանկարչական ժապավենՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1982թ.Չափս՝ 3*4Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4854/381
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-346