Գորգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Սլայդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է գորգից մի հատված: Կարմիր հիմնագույնով գորգադաշտը հարդարված է երկու կողմից ելուստներ ունեցող ուղղանկյունատիպ խոշոր շրջանակով, որն ամբողջությամբ լի է շեղանկյուններով, վարդակներով: Նույն նախշերից կան նաև ուղղանկյուն շրջանակից դուրս՝ ելուստների մոտ: Ունի երեք եզրագոտի. կենտրոնի գոտին հարդարված է վարդակներով ու գծանախշերով, ներքին գոտին ունի սպիտակ հիմնագույն հարդարված է ալիքաձև ժապավենով ու սլաքաձև նախշերով, արտաքին գոտին կապույտ հիմնագույնով է: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  3*4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4854/356 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-346