Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են գորգի լայնությամբ ձգվող երեք խոշոր հորինվածքներ, որոնք ձգվում են կենաց ծառի ոճավորումների առանցքով։ Գոտևորում է չորս զարդագոտիով, կենտրոնականը կարմիր հիմնագույնով է, և իրենից ներկայացնում է իրար կցված վարդյակների համընդհանուր զարդաշար։։ Մյուս երեքը նեղ են՝ կապույտ հիմնագույնի վրա բուսանախշերով ծածկված։ Ունի հյուսածո ծոպեր։ Լայնություն (սմ)՝  119 Երկարություն (սմ)՝  159 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրվան–Ղուբա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1975թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1262 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-552