Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գույնի ատամնավոր շեղ ժապավենների մեջ ամփոփված են կեռազարդ եզրերով շեղանկյունիներ, աստղածաղիկներ, աստիճանաձև ելուստներով շեղանկյունիներ։ Դաշտը լրացված է տեաձև նախշերով։ Գոտևորվում է երեք զարդագոտիով։ Կենտրոնական զարդագոտու վրա աստղածաղիկներ են, Տ–աձև նախշեր։ Ներքին զարդագոտու սպիտակ հիմնագույնի վրա կարմիր, կպույտ և դեղնագույն երեք թերթանի ծաղկանախշեր։ Լայնություն (սմ)՝  131 Երկարություն (սմ)՝  256 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ջրաբերդ, Մաղավուզ Հայտնաբերման վայրը՝  ԼՂԻՄ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  25.05.1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1064/5 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-460