Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են արմավենյակների երկրաչափականացված կանոնավոր շարքեր։ Երիզված է երեք գոտիներով։ Եզրայինները նեղ ու վարդակազարդ են, կենտրոնականը՝ վանդականախշ։ Գորգի մի ծայրում եզրային գոտու նախշերը փոխված են՝ պատկերված են ոճավորված կենդանապատկերների շարք։ Այստեղ կա նաև արձանագրություն՝ «1907 ․․․»։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  220 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր, Գողթն գավառ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907թ․ Հայտնաբերման ժամանակը՝  31․07․1987թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/6 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067