Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կենտրոնական դաշտի սպիտակ- վարդագույն հիմնագույնի վրա պահպանվել է խոշոր խորանաձև մեդալիոնի կեսը՝ արված դարչնագույն հիմնագույնով։ Մեդալիոնի վրա պատկերված են երկրաչափական հորինվածքներ՝ կեռերով, խոյեղջյուրներով, խարսխաձև նախշերով և ոճավորված վիշապներով։ Ինչ-որ տեղ հիշեցնում է «Գուհար» տիպի վիշապագորգերին։ Մեդալիոնից դուրս նույնպես կեռավոր պատկերներ են ոճավորված կենդանապատկեր արված դարչնագույն և կարմրավուն գույներով։ Երկայնակի ուղղությամբ ունի երկու գոտի, իսկ լայնակի ուղղությամբ ներսից ավելանում 3-րդ գոտին՝ շուշանազարդերով։ Միջին գոտու վրա աստղածաղիկներ են։
Լայնություն (սմ)՝ 132Երկարություն (սմ)՝ 226Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՄուշՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ․ վերջՀայտնաբերման ժամանակը՝ 13․08․1981թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3170/2
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1457