Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են երկու և կես, ուղղանկյունաձև եզրերը եռանկյունաձև ելուստներով հորինքածքներ։ Այդ ելուստները կազմում են նույն հորինվածքի գեղազարդման տարրը կազմող կեռիկազարդ շեղանկյունիների կեսը։ Կենտրոնում «խեցգետին» կոչված նախշի շուրջը դասավորված են մեկական ուղղանկյունաձև, կենդանակերպ ոճավորումներով հարդարված պատկերներ։ Երիզված է երեք զարդագոտիով։ Լայնություն (սմ)՝  170 Երկարություն (սմ)՝  290 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր – Գողթն գավառ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  30.07.1987թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/23 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067