Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նեղ կապույտ հիմնագույնի վրա երկայնական ուղղությամբ ձգվում են բեկբեկուն եզրերով վարդյակներ, որոնց կցված են չորս ծաղկանախշեր։ Դաշտի ազատ տարածքը լրցված է աստղածաղիկներով և թռչնապատկերներով։ Երիզված է երեք զարդագոտիով և չորս գծանախշերով։ Ներքին և արտաքին եզրագոտիները հարդարված են իրար կցված աստղածաղիկներով։ Կենտրոնի լայն, սպիտակ հիմնագույնով եզրագոտին գեղազարդված է իրար կցված բեկբեկուն եզրերով վարդյակներով։ Լայնություն (սմ)՝  108 Երկարություն (սմ)՝  303 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  31.07.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/49 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067